Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Climate Tech Hackathon vol. 2. Քաղաքային կայուն զարգացում
News 12/03/2019 12:13

Մարտի 16-17-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ImpactAim Venture Accelerator-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ-ի և ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն-ի հետ համատեղ կազմակերպում է Climate Tech Hackathon-ը։

Միջոցառումը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և Ասիական զարգացման բանկի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։

Այն հանդիսանում է 2018թ. հունիսին տեղի ունեցած Climate Tech Hackathon-ի շարունակությունը, և ուղղված է կլիմայի փոփոխության հետևանքով քաղաքային զարգացման ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծմանը։

Մասնակիցներին կողջունեն ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Սպոլյարիչ Էգգերը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

Համալսարանական խմբերը, ոլորտի փորձագետները, բնապահպանները և տարբեր բնագավառի մասնագետները ունեն 24 ժամ՝ ներկայացնելու նորարարական լուծումներ և դիմակայելու ոլորտի մարտահրավերներին։

Քաղաքային զարգացման վերաբերյալ մասնակիցներին տրված մարտահրավերների շրջանակն ընդգրկում է հետևյալ ոլորտներըը․ ջրի և օդի աղտոտվածություն, քաղաքային կանաչ տարածքներ, խելացի տրանսպորտային համակարգ, կոշտ թափոնների կառավարում և քաղաքային գյուղատնտեսություն։

Հաքաթոնը կմեկնարկի ս.թ. մարտի 16-ին, ժամը 10:00-ին՝  ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն-ում, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ։   

Թիմերը կմրցեն Climate Tech Accelerator vol. 2 ծրագրին մասնակցելու համար, ինչպես նաև նախատեսված են մրցանակներ լավագույն գաղափարների համար․ երկու մրցանակ` յուրաքանչյուրը 2000 ԱՄՆ դոլար, և մեկ մրցանակ` 1000 ԱՄՆ դոլար։