Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ-ը հպարտությամբ հայտնում է արտասահմանյան ժյուրիի կողմից հաղթող Ճանաչված 10 թեկնածուական ատենախոսությունների հաղթողների մասին, ովքեր հնարավորություն կունենան իրենց հետազոտական աշխատանքները շարունակել պրոֆեսիոնալ փորձագետների և մենթորների հետ, ինչպես նաև մեկ տարի շարունակ յուրաքանչյուր ամիս կստանան 364.000 ՀՀ դրամ կրթաթոշակ։
Ատենախոսական աշխատանքների հաղթողներն են.
-Հասմիկ Կիրակոսյան /NICP/
-Հենրիկ Պարսամյան /YSU/
-Լիլիթ Արշակյան /NASRA/
-Մարիա Անտոնոսյան /NASA/
-Մարիա Նիկողոսյան /RAU/
-Մերի Արզումանյան /YSU/
-Միքայել Սամվելյան /RAU/
-Սենիկ Մատինյան /YSMU/
-Տաթևիկ Բաղդասարյան /NPUA/
-Տիգրան Հակոբյան /NPUA/
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ-ը, PMI Science-ի աջակցությամբ իրականացնում է գիտահետազոտական և զարգացման ծրագրեր` նպաստելով Գիտության զարգացմանը` երիտասարդ գիտնականներին, հետազոտողներին, հետազոտական աշխատանքներին և գիտական նախագծերին աջակցելու միջոցով: PhD Support Program- ը գիտահետազոտական աշխատանքների կարևորագույն մասն է, քանի որ այն ուսանողներին տրամադրում է ֆինանսական խրախուսում՝ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու և գիտության ոլորտում աշխատանքը շարունակելու նպատակով: