Մարտի 16-17-ը տեղի ունեցավ Climate Tech Hackathon-ը՝ կազմակերպված ImpactAim Venture Accelerator-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ-ի և ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն-ի կողմից, որը նվիրված էր ինովացիոն լուծումների միջոցով քաղաքային զարգացման ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելուն, ինչպիսիք են՝ ջրի և օդի աղտոտվածությունը, քաղաքային կանաչ տարածքները, խելացի տրանսպորտային համակարգը, կոշտ թափոնների կառավարումը և քաղաքային գյուղատնտեսությունը։
Ծրագիրը ֆինանսավորվել էր Ռուսաստանի Դաշնության և Ասիական զարգացման բանկի կողմից, և իրականացվեց ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։
Hackathon-ի ընթացքում առաջադրված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելուն իրենց մասնագիտական խորհուրդներով օգնեցին Flux Technologies-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Գոռ Վարդանյանը, UNDP(ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)-ի նախագծերի կառավարիչ Վահրամ Ջալալյանը և UCOM-ի ինովացիոն կառավարիչ Մարի Բարսեղյանը։
Hackathon-ին մասնակցած բոլոր 16 թիմերն առաջարկեցին բազում լուծումներ՝ քաղաքային կայուն զարգացումն ապահովելու նպատակով։
Չնայած շատ հետաքրքիր առաջարկներին, ընտրվեցին 3 լավագույնները՝
1-ին լավագույն լուծում՝ 2000$-RESIDENT