Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Մրցանակներ ստացան Climate Tech Hackathon-ի 3 լավագույն լուծումներ առաջարկող թիմերը
News 18/03/2019 11:11

Մարտի 16-17-ը տեղի ունեցավ Climate Tech Hackathon-ը՝ կազմակերպված ImpactAim Venture Accelerator-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ-ի և ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն-ի կողմից, որը նվիրված էր ինովացիոն լուծումների միջոցով քաղաքային զարգացման ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելուն, ինչպիսիք են՝ ջրի և օդի աղտոտվածությունը, քաղաքային կանաչ տարածքները, խելացի տրանսպորտային համակարգը, կոշտ թափոնների կառավարումը և քաղաքային գյուղատնտեսությունը։

Ծրագիրը ֆինանսավորվել էր Ռուսաստանի Դաշնության և Ասիական զարգացման բանկի կողմից, և իրականացվեց ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։

Hackathon-ի ընթացքում առաջադրված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելուն իրենց մասնագիտական խորհուրդներով օգնեցին Flux Technologies-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Գոռ Վարդանյանը, UNDP(ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)-ի նախագծերի կառավարիչ Վահրամ Ջալալյանը և UCOM-ի ինովացիոն կառավարիչ Մարի Բարսեղյանը։

Hackathon-ին մասնակցած բոլոր 16 թիմերն առաջարկեցին բազում լուծումներ՝ քաղաքային կայուն զարգացումն ապահովելու նպատակով։

Չնայած շատ հետաքրքիր առաջարկներին, ընտրվեցին 3 լավագույնները՝

1-ին լավագույն լուծում՝ 2000$-RESIDENT

 
2-րդ լավագույն լուծում՝ 2000$-URBONSARIUM
 
Ամենանորարարական գաղափար՝ 1000$-SECOS
 
Տրվեցին նաև Climate Change Tech Accelerator 2019-ի մասնակցության հավաստագրեր ITERATE և EVI թիմերին։