Մարտի 15-ին Եվրամիության հայաստանյան պատվիրակության այցելեց Երևան՝ ծանոթանալու ԵՄ-ի կողմից «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստացած ստարտափներին։ Ստարտափները ստացել էին մինչև 50 հազար եվրոյի ֆինանսավորում՝ մեկ տարվա համար:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին և մի խումբ լրագրողներ։
Հանդիպման ընթացքում ԵՄ դեսպանը նշել է. «Հայաստանի ստարտափ էկոհամակարգը մեծ ներուժ ունի որպես տնտեսական աճի և գիտելիքահեն աճի շարժիչ ուժ։ Մասնավորապես, սա շատ հետաքրքիր ոլորտ է երիտասարդ սերնդի համար»։ Այնուհետև ավելացրել է. «ԵՄ աջակցությունը ստացած այս նորարար ստարտափները Հայաստանի արագ աճող մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգի վառ օրինակներն են»։
Մինչ Startup Europe Week Yerevan 2019-ի պաշտոնական մեկնարկը, Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին այցելել է Hero House, Yeraz Business Centre, ապա նաև Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ՝ ստարտափներին ծանոթանալու նպատակով։
Ծրագրի ենթադրամաշնորհառուներն են՝
Breedge- 12.500 եվրո
RendChain-14.000 եվրո
PinoKIT- 14.000 եվրո
Chessify- 46.000 եվրո
Pixomatic- 46.000 եվրո
Grovf- 46.000 եվրո
Embry- 50.000 եվրո
2017թ.-ից ի վեր ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է ԳՄՀԸ-ի (GIZ) կողմից, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի ենթադրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների և Գիտության տեխնոլոգիաների ձեռներեցության դրամաշնորհների միջոցով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ։