News
20/03/2019 11:12
Մարտի 18-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանդիպումը մարզի ՏՏ համայնքի հետ։
Հանդիպման ընթացքում հարցուպատասխան ձևաչափի միջոցով ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը տալ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ-ի մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար՝ Ամալյա Եղոյանին և Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանին, և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ֆոռումի շրջանակներում ևս տեղի է ունեցել հանդիպում, և քննարկվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի համագործակցությունը։