Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղեկատվական հանդիպում «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»-ի վերաբերյալ
News 21/03/2019 10:58

Մարտի 26-ին ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կազմակերպում է “Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն”-ի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կարող կներկայացվեն ապրիլի 13-14-ին նախատեսվող հեքըթոնի բոլոր մանրամասները, գրանցման կարգը, պահանջներն ու մրցանակները։ Տեղեկատվական հանդիպմանը ներկա են լինելու հեքըթոնի թեմային առնչվող ոլորտային մասնագետներ, կազմակերպիչներ, որոնք պատրաստ են պատասխանել մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին։

«Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»-ը նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ է, որի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության համար նորարար լուծումների մշակմանը:

Մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 ԱՄՆ դոլարից ավելի է։ Լավագույն գաղափարները կստանան ֆինանսավորում։

Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվել այստեղ։ 

Հեքըթոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։