Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Cloud Study Jam 2019-ը՝ Երևանում
News 22/03/2019 12:06

Ապրիլի 6-ին կկայանա  GDG Yerevan-Google Developer Group-ի և 256 HUB-ի համատեղ կազմակերպած Cloud Study Jam 2019 Yerevan միջոցառումը։

Միանալով Cloud Study Jam-ին հնարավորություն կունենաք աշխատել  Google Cloud Platform Essentials-ի 3 լաբարատորիաներում, ծանոթանալ Google Cloud պլատֆորմի հիմունքներին, և սովորել, թե ինչպես կարելի է օգտագործել պլատֆորմը՝ տվյալների մշակման համար։

Դուք ձեռք կբերեք նաև որոշակի գործնական գիտելիքներ՝ Docker-ի, Kubernetes-ի և Scientific Data Processing-ի վերաբերյալ։

Մասնակիցներն անվճար կօգտվեն լաբորատորիայից, այնուհետև հնարավորություն կունենան աշխատանքն ավարտել տանը, և ստանալ Google-ի կողմից տրված անվանաքարտ՝ իրենց օնլայն պրոֆիլին կցելու համար։

Միջոցառմանն անհրաժեշտ է ներկայանալ համակարգչով(PC, Mac կամ Chromebook)՝ համոզված լինելով, որ նրանում տեղադրված են Chrome կամ Firefox։ 

Մասնակցությունն անվճար է։

Գրանցվել այստեղ։