Categories: News

DigiCode2019 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում

Ապրիլի 6-ին ժամը 10։30-ից մինչև 16։30, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում տեղի կունենա DigiCode2019 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։

Մրցույթի հիմնական նպատակներն են

-խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը,

-աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, 

-բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները 

Մրցույթի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը, և լավագույնները կարժանանան մրցանակների։

DigiCode 2019 ծրագրավորման պատանեկան մրցույթն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից, Ucom ընկերության և Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ:

Share