Մարտի 22-ին եռակողմ հուշագիր ստորագրվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի միջև:
Կարևորելով բարձրագույն կրթության դերը Հայաստանի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման գործում և բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով կողմերի համատեղ հետաքրքրությունները համագործակցության հաստատման շրջանակում, հուշագրի ստորագրմամբ ազդարարվեց այս 3 կառույցների միջև համագործակցության նոր փուլ՝ արդեն մարզային ուղղվածությամբ:
Կողմերը մտադիր են համագործակցել համալսարան-մասնավոր հատված փոխշահավետ և արդյունավետ կապի ձևավորման, բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերի որակի բարելավմանը նպաստող գործընթացներում, ինչպես նաև բուհի և ընկերության անձնակազմի անդամների, ներկայացուցիչների փոխայցելությունների կազմակերպման համատեղ հետաքրքրության ծրագրերի շրջանակներում:
Արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն, ով ներկայացրեց հիմնադրամի կողմից տարիներ շարունակ մարզերում իրականացվող ծրագրերի փորձառությունն ու հայտնեց այս նախաձեռնության կյանքի կոչմանը ՁԻՀ-ի գործուն մասնակցության պատրաստակամությունը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում: