News
26/03/2019 11:02
Մարտի 28-ին ժամը 19։00-ին՝ Hero House-ում կազմակերպվող «Բլոկչեյնի օրեր»-ի շրջանակում տեղի կունենա հանդիպում CryptoNEX-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Ասլանյանի և GRÜV-ի հիմնադիր Արմեն Ռոստոմյանի հետ։
Հանդիպումը կրելու է Կրիպտո-տնտեսություն խորագիրը, որի ընթացքում քննարկվելու են ժամանակակից տնտեսության հիմնական սկզբունքները և կրիպտոարժույթների նոր պարադիգմը։
Բլոկչեյնի օրերը (Blockchain Days – խմբ․) YLedger-ի կողմից նախաձեռնած բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին շաբաթական զրույցների շարք է։
YLedger-ն առաջին հայկական բլոկչեյնի կոնսորցիումն է, որի կազմում ընդգրկված են անկախ տեխնոլոգիական ընկերություններ և վենչուրային հիմնադրամ: