ISTC – Innovative Solutions and Technologies Center-ը հրավիրում է ստարտափ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և գործարարներին մասնակցելու Climate Change Tech Acceleration ծրագրին, որը վերջիններիս հնարավորություն կտա իրենց արտադրանքը դուրս բերել շուկա, ստեղծել նոր ձեռնարկություններ, և խթանել նորարարության ու ձեռնարկատիրության զարգացմանը:
Ծրագրի մասնակցությունը ենթադրում է ստարտափների կողմից առաջարկվող նորարար և օպտիմալ լուծումներ՝ քաղաքային կայուն զարգացման 6 մարտահրավերներից որևէ մեկի համար.
-Ջրի աղտոտվածություն
-Օդի աղտոտվածություն
-Կանաչ տարածքներ քաղաքում
-Խելացի տրանսպորտային համակարգ
-Կոշտ թափոնների կառավարում
-Քաղաքային գյուղատնտեսություն
Մասնակցության համար դիմել՝ https://bit.ly/2FbmtG7
Դիմումների վերջնաժամկետ՝ Ապրիլի 10
Climate Change Tech Acceleration ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ImpactAim VA-ի կողմից ՝ ISTC նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) համագործակցությամբ: