Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ստարտափ թիմերը կմասնակցեն Climate Change Tech Acceleration ծրագրին
News 27/03/2019 10:23

ISTC – Innovative Solutions and Technologies Center-ը հրավիրում է ստարտափ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և գործարարներին մասնակցելու Climate Change Tech Acceleration ծրագրին, որը վերջիններիս հնարավորություն կտա իրենց արտադրանքը դուրս բերել շուկա, ստեղծել նոր ձեռնարկություններ, և խթանել նորարարության ու ձեռնարկատիրության զարգացմանը:

Ծրագրի մասնակցությունը ենթադրում է ստարտափների կողմից առաջարկվող նորարար և օպտիմալ լուծումներ՝ քաղաքային կայուն զարգացման  6 մարտահրավերներից որևէ մեկի համար.

-Ջրի աղտոտվածություն 

-Օդի աղտոտվածություն

-Կանաչ տարածքներ քաղաքում

-Խելացի տրանսպորտային համակարգ 

-Կոշտ թափոնների կառավարում

-Քաղաքային գյուղատնտեսություն

 

Մասնակցության համար դիմել՝ https://bit.ly/2FbmtG7

Դիմումների վերջնաժամկետ՝ Ապրիլի 10

Climate Change Tech Acceleration ծրագիրն իրականացվում է  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ImpactAim VA-ի կողմից ՝ ISTC նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) համագործակցությամբ: