Categories: News

ISTC-ում մեկնարկում է «ԴիզայնՌ» դասընթացը

Ապրիլի 12-ին մեկնարկում է ISTC – Innovative Solutions and Technologies Center-ի կեղմից կազմակերպված «ԴիզայնՌ» դիզայնի/բրենդինգի դասընթացը։

Այն բաղկացած է 2 փուլից․

1-ին փուլ՝ սեմինարներ

2-րդ փուլ՝ գործնական դասընթացներ, որտեղ մասնակիցներն աշխատելով կոնկրետ նախագծերի վրա, կդառնան համահեղինակներ, և կկարողանան այն ներկայացնել իրենց պորտֆոլիոներում։

Դասընթացի ընթացքում շեշտը դրվելու է ոչ միայն Photoshop/Illustrator ծրագրեր սովորելու, այլև դիզայն մտածողության, տեխնոլոգիաների, կոմպոզիցիոն հիմունքների, այ թռեքինգի (Eye Tracking), համաշխարհային քեյսերի ուսումնասիրության և այլնի վրա։

Դասընթացավար՝ Արա Ասլանյան

Դասընթացի արժեք՝ 40․000 դրամ

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Ապրիլի 9

Գրանցման հղում՝ https://bit.ly/2WjI6tz

Share