Դեկտեմբեր, 2021
December 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
FasterCapital վիրտուալ ինկուբատորը հասանելի է հայկական ստարտափներին
News 28/03/2019 11:40

FasterCapital-ը վիրտուալ ինկուբատոր է, որն օգնում է ձեռնարկատերերին իրականացնել իրենց գաղափարները՝ նախնական փուլից մինչ արտադրանքի փուլ հասցնելով: Նախնական փուլում մասնակի ֆինանսավորում տրամադրելով, ինկուբատորը դառնում է ստարտափի համահիմնադիր։ 

Ինկուբատորն աջակցում է ստարտափներին՝ օգնելով հղկել իրենց գաղափարները, վավերացնել բիզնես պլանը, մշակել MVP-ն և MVM-ը, ծրագրավորել պրոդուկտը, վաճառք/մարքեթինգ/PR իրականացնել և ստանալ կապիտալ ֆինանսավորում:

FasterCapital-ի կողմից աջակցություն ստացած 24 ստարտափ բարեհաջող ավարտել է ինկուբացիոն բոլոր փուլերը, 25 ստարտափ գտնվում է ինկուբացիոն փուլում և 270 ստարտափ օգտվել է աքսելերացիոն ծրագրից: Ինկուբատորն ունի 680 ռեգիոնալ գործընկերներ և ներկայացուցիչներ և 200 գրասենյակ տարբեր երկրներում:

FasterCapital-ը ներդրել է շուրջ  13 մլն. դոլար 2010թ-ից մինչ այսօր և ունի տարբեր հմտություններով օժտված մոտ 100 ծրագրավորող:  

Ինկուբացիոն կամ աքսելերացիոն փուլին դիմելու, ինչպես նաև ավելի մանրամասն տեղեկությունների համար ստարտափները կարող են դիմել FasterCapital-ի հայաստանյան ներկայացուցիչ Անի Սարգսյանին։

Կոնտակտային տվյալներ․

Անի Սարգսյան-FasterCapital-ի հայաստանյան ներկայացուցիչ

Հեռ․ +374 (77)768897