Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով
News 29/03/2019 09:59

Beeline ստարտափ ինկուբատորում 3-րդ ինկուբացիոն շրջափուլը մեկնարկել է նոր ձևաչափով և նոր ստարտափ թիմերով:

3-րդ շրջափուլն իրականացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ընտրված 5–ից շրջափուլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:

«Գրեթե մեկ տարի աշխատելուց հետո մեր ինկուբատորը բավականին լուրջ արդնյունքներ ցույց տվեց, մեզ մոտ ուսուցում անցած ստարտափները շոշափելի արդյունքների հասան, բայց մենք էլ նույն տեղում չմնացինք։ Այսօր ուրախ եմ հայտարարել, որ մեր նոր գործընկեր BANA-ի հետ մենք մեկ քայլ առաջ արեցինք, և այսուհետ մեր ստարտափների համար ներդրում ստանալն ու իրական ներդրողների հետ մշտական կապի մեջ լինելը դարձրեցինք ավելի իրատեսական»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Հրեշտակ ներդրողների և ստարտափների գործակցությունը զարգացած երկրներում տարածված և հաջողված աշխատանքի մեթոդ է։ Beeline ստարտափ ինկուբատորի նոր ձևաչափը Բիզնես հրեշտակների ցանցի հետ հավակնում է բեկումնային ծրագիր դառնալ ստարտափների և ներդրողների համար: Յուրաքանչյուր շրջափուլի ավարտին նախատեսում ենք ներդրումներ կազմակերպել: Ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը կիրառելի դարձնել Հայաստանում մեր ստարտափների համար», – նշեց Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:

Business Angel Network of Armenia-ն գործարար-ներդրողների միավորում է, ովքեր ֆինանսական միջոցներից բացի ստարտափ թիմերին և սկսնակ ձեռնարկատերերին սովորեցնում են մասնավորապես բիզնեսի ռազմավարության մշակել, պոտենցիալ հաճախորդների ներգրավել: 2017 թվականի գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափ թիմում:

Նշենք, որ Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։