Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
PKN 30․Ստեղծագործ տնտեսության հզորացում
News 29/03/2019 10:55

Ապրիլի 5-ին ժամը 19։00-ին AGBU Armenia-ում կկայանա PechaKucha Yerevan-ի կողմից կազմակերպված ոչ ֆորմալ հանդիպումը՝ «Ստեղծագործ տնտեսության զարգացումը» թեմայով։ Հանդիպմանը կքննարկվեն ստեղծագործ տնտեսության էությանը և դրա զարգացմանը վերաբերող հարցեր։

Գովազդն ու մարքեթինգը,  ճարտարապետությունը, արվեստն ու արհեստը, դիզայնը, ՏՏ, հրատարակչական և աուդիո-վիզուալ ոլորտները ոչ միայն ստեղծարար են, այլև շատ տրանսֆորմատիվ՝ բարձր եկամտաբերության ու նոր աշխատատեղերի ստեղծման առումով:

Տնտեսական այս փոփոխության արդյունքում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են թարմացնել իրենց ծրագրերը՝ ժամանակակից աշխատանքային շուկայի պահանջներին առավել մոտենալու մտադրությամբ: Ուսանողներն ու ստեղծարար ձեռնարկատերերը սկսել են զարգացնել ձեռներեցության հմտություններ, ինչպես օրինակ՝ գաղափարների ներկայացումը, բիզնեսի ձևավորումը, մտավոր սեփականության պաշտպանությունը:

Այս զարգացումները հանդիսանում են Մեծ Բրիտանիայի կառավարության Creative Spark ծրագրի առաջնահերթությունը, որը նախաձեռնել է Բրիտանական խորհուրդը:

Պեչա-Կուչայի ժամանակ մասնակիցները կլսեն թեմայի շուրջ ընթացիկ զարգացումների 10 պատմություն, ինչպես նաև կիմանան, թե ինչպես ներգրավվել երկրորդ փուլի ծրագրերում։

Խոսնակներ․

-Դեյվիդ Բեքեթ,  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) փոխնախագահ ինովացիաների գծով

-Արաքսյա Մարտիրոսյան, «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն

-Թոմաս Մազեջյան, Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) հայաստանյան  մասնաճյուղի հիմնադիր նախագահ

-Արևիկ Անափիոսյան, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

-Արման Առաքելյան, Գործառնական ղեկավար, Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի Ամերիկյան Համալսարան 

-Մարալ Մկրտիչեան, ԹՈՒՄՈ Ստուդիաներ ծրագրի ղեկավար

-Քրիստինե Սողիկյան, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ և Քրիստինա Ծատուրյան, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար / Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան

-Դավիթ Ղազարյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ

-Ամալյա Մխիթարյան, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համակարգող

-Նարեկ Թովմասյան, PMP®, Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար

 

Մուտքն ազատ է և բաց 19:00-ից:

Միջոցառման մեկնարկ՝ 19:20:

Շենքն ունի թեքահարթակ։  

 

Պեչա-Կուչա երեկոները ոչ ֆորմալ և ուրախ հանդիպումներ են։ Մարդիկ հավաքվում են՝ գաղափարներ, մտքեր ու տեսակետներ կիսելու տարբեր թեմաների շուրջ։ Խոսնակը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Սկիզբ առնելով Տոկիոյում 2003 թ.՝ Պեչա-Կուչան  արդեն տարածվել է 1,100-ից ավելի քաղաքներում՝ 2010թ. ժամանելով Երևան։