Հունիսի 1-ին Synergy-ն մեկնարկում է Synergy Garage ստարտափների և նոր ձեռնարկությունների բիզնես ինկուբատոր ծրագիրը:
Երկրում և տարածաշրջանում նմանօրինակ առաջին Synergy Garage ինկուբատորը ոգեշնչման, ինովացիաների ստեղծման, հետազոտությունների և բարելավումների իրականացման վայր է։
Synergy Garage-ը Synergy Armenia-ի նվերն է իր 20-ամյակի առթիվ՝ երկրի տեխնոլոգիական տաղանդով օժտվածներին։ Այն հասանելի է դարձնում անհրաժեշտ ռեսուրսները և համագործակցության հնարավորություն է տալիս համախոհների հետ։
Synergy Garage-ի ենթակառուցվածքը, տրամադրվող գիտելիքները, փորձը և աջակցությունը կօգնեն Հայաստանի հաջորդ՝ տեխնոլոգիապես տաղանդավոր սերնդին իրենց մեծ գաղափարները հեշտորեն վերածել խոշոր ընկերությունների։
«Ընկերություն հիմնելը բարդ գործընթաց է սկսնակ ձեռնարկատերերի համար։ Դա ենթադրում է ահռելի քանակությամբ ծանր աշխատանք, ինքնակարգապահություն, առաջնահերթությունների վերաբերյալ սահմանափակ արձագանք, խոչընդոտներով լի իրավիճակներ։ Հետևաբար, Synergy Garage-ի հիմնական նպատակն է՝ օգտագործել որոշակի հանգամանքներ՝ հաջողության հասնելու, և ճանապարհ հարթել կայուն ձեռնարկության անցնելու համար, ինչպես նաև աջակցել Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին»։-ասել է Synergy International Systems, Inc- ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։ «Մեր տասնամյակների փորձով մենք պատրաստ ենք օգնել ստարտափներին և նոր բիզնեսներին արագացնելու իրենց աճը, և ավելի լավ արդյունքների հասնելու», – ավելացրել է նա:
«Synergy Garage-ն ընդգրկուն ինովացիոն և տեխնոլոգիական հանգույց է, ստարտափների, նորաստեղծ թիմերի և հետազոտողների համար: Մեր կենտրոնում մենք կարող ենք տրամադրել տվյալների մշակման ամենաարդի տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ առաջարկել խորհրդատվություն ամենատարբեր թեմաներով՝ սկսած նախագծերի կառավարումից մինչև տեխնոլոգիական խնդիրներ, ինչպիսիք են տեխնոլոգիաների ընտրությունը, ճարտարապետությունը և կիրառումը»։-ասել է Synergy-ի գլխավոր տեխնոլոգ Հայկ Մարտիրոսյանը։ «Ստարտափները կարճ ժամանակահատվածում կհասնեն հաջողության մեր ուղղորդման և աջակցության շնորհիվ։ Garage-ն իդեալական վայր է նաև առաջադեմ կամ զարգացող տեխնոլոգիաների մշակման թեմայով դիպլոմային աշխատանքներ պատրաստող ուսանողների կամ անհատների համար, ովքեր կարող են իրենց գաղափարները փորձարկել մեծ սերվերների վրա կամ օգտագործել ամպային տեխնոլոգիաներ»,- ավելացրել է նա:
Դիմում-հայտ՝ ստարտափների և սկսնակ թիմերի համար
Դիմում-հայտ՝ տեխնոլոգիական հետազոտողների համար
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Ապրիլի 28
Ծրագրի տևողություն՝ 4 ամիս
Ծրագրին կարող են դիմել․
-տեխնոլոգիական ստարտափները, որոնք ունեն փոքր թիմ, կիսով չափ պատրաստի արտադրանք, որոշակի բիզնես եկամուտներ (հաճախորդներ և/ կամ ներդրումներ)
-սկսնակ թիմեր, որոնք ունեն գաղափար և արտադրանքի նախատիպ
-տեխնոլոգիական հետազոտողներ (ուսանողներ կամ մասնագետներ), որոնք վարում են հետազոտական նախագիծ `առաջատար կամ զարգացող տեխնոլոգիաներով:
Ինչպիսի՞ աջակցություն կարող են ստանալ ստարտափները և սկսնակ թիմերը․
-տեխնոլոգիաների և նախագծերի կառավարման խորհրդատվություն
-նախնական նախագծի և գործընթացների ստեղծմանն ուղղված օժանդակություն
-սարքավորումներ, սերվերներ
-Synergy արտադրանքներ/ IDM հարթակներ՝ ստարտափի արտադրանքի պատրաստման համար
-անհրաժեշտ հարմարություններն ունեցող միջավայր
-ֆինանսավորում Synergy-ի կողմից
-բիզնեսին վերաբերող բանակցություններ և դասընթացներ
-բարձր որակավորում ունեցող մենթորների թիմ
-կապեր
Ինչպիսի՞ աջակցություն կարող են ստանալ տեխնոլոգիական հետազոտություն իրականացնողները․
-գաղափարի իրականացման և նախագծում դրա կիրառման աջակցություն
-ընկերության ֆինանսավորում
-բարձր որակավորում ունեցող մենթորների թիմ
-անհրաժեշտ հարմարություններն ունեցող միջավայր