Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Synergy Garage. Վայր, որտեղ գաղափարներն իրականություն են դառնում
News 29/03/2019 13:06

Հունիսի 1-ին Synergy-ն մեկնարկում է Synergy Garage ստարտափների և նոր ձեռնարկությունների բիզնես ինկուբատոր ծրագիրը:

Երկրում և տարածաշրջանում նմանօրինակ առաջին Synergy Garage ինկուբատորը ոգեշնչման, ինովացիաների ստեղծման, հետազոտությունների և բարելավումների իրականացման վայր է։

Synergy Garage-ը  Synergy Armenia-ի նվերն է իր 20-ամյակի առթիվ՝ երկրի տեխնոլոգիական տաղանդով օժտվածներին։ Այն հասանելի է դարձնում անհրաժեշտ ռեսուրսները և համագործակցության հնարավորություն է տալիս համախոհների հետ։

Synergy Garage-ի  ենթակառուցվածքը, տրամադրվող գիտելիքները, փորձը և աջակցությունը կօգնեն Հայաստանի հաջորդ՝ տեխնոլոգիապես տաղանդավոր սերնդին իրենց մեծ գաղափարները հեշտորեն վերածել խոշոր ընկերությունների։

«Ընկերություն հիմնելը բարդ գործընթաց է սկսնակ ձեռնարկատերերի համար։ Դա ենթադրում է ահռելի քանակությամբ ծանր աշխատանք, ինքնակարգապահություն, առաջնահերթությունների վերաբերյալ սահմանափակ արձագանք, խոչընդոտներով լի իրավիճակներ։ Հետևաբար, Synergy Garage-ի հիմնական նպատակն է՝ օգտագործել որոշակի հանգամանքներ՝ հաջողության հասնելու, և  ճանապարհ հարթել կայուն ձեռնարկության անցնելու համար, ինչպես նաև աջակցել Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին»։-ասել է Synergy International Systems, Inc- ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։ «Մեր տասնամյակների փորձով մենք պատրաստ ենք օգնել ստարտափներին և նոր բիզնեսներին արագացնելու իրենց աճը, և ավելի լավ արդյունքների հասնելու», – ավելացրել է նա:

«Synergy Garage-ն ընդգրկուն ինովացիոն և տեխնոլոգիական հանգույց է, ստարտափների, նորաստեղծ  թիմերի և հետազոտողների համար: Մեր կենտրոնում մենք կարող ենք տրամադրել տվյալների մշակման ամենաարդի տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ առաջարկել խորհրդատվություն ամենատարբեր թեմաներով՝ սկսած նախագծերի կառավարումից մինչև տեխնոլոգիական խնդիրներ, ինչպիսիք են տեխնոլոգիաների ընտրությունը, ճարտարապետությունը և կիրառումը»։-ասել է Synergy-ի գլխավոր տեխնոլոգ Հայկ Մարտիրոսյանը։ «Ստարտափները կարճ ժամանակահատվածում կհասնեն հաջողության մեր ուղղորդման և աջակցության շնորհիվ։ Garage-ն իդեալական վայր է նաև առաջադեմ կամ զարգացող տեխնոլոգիաների մշակման թեմայով դիպլոմային աշխատանքներ պատրաստող ուսանողների կամ անհատների համար, ովքեր կարող են  իրենց գաղափարները փորձարկել մեծ սերվերների վրա կամ օգտագործել ամպային տեխնոլոգիաներ»,- ավելացրել է նա:

 

Դիմում-հայտ՝ ստարտափների և սկսնակ թիմերի համար 

Դիմում-հայտ՝ տեխնոլոգիական հետազոտողների համար

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Ապրիլի 28

Ծրագրի տևողություն՝ 4 ամիս

 

Ծրագրին կարող են դիմել․

-տեխնոլոգիական ստարտափները, որոնք ունեն փոքր թիմ, կիսով չափ պատրաստի արտադրանք, որոշակի բիզնես եկամուտներ  (հաճախորդներ և/ կամ ներդրումներ)

-սկսնակ թիմեր, որոնք ունեն գաղափար և արտադրանքի նախատիպ

-տեխնոլոգիական հետազոտողներ (ուսանողներ կամ մասնագետներ), որոնք վարում են հետազոտական նախագիծ `առաջատար կամ զարգացող տեխնոլոգիաներով:

 

Ինչպիսի՞ աջակցություն կարող են ստանալ ստարտափները և սկսնակ թիմերը․

-տեխնոլոգիաների և նախագծերի կառավարման խորհրդատվություն

-նախնական նախագծի և գործընթացների ստեղծմանն ուղղված օժանդակություն 

-սարքավորումներ, սերվերներ

-Synergy արտադրանքներ/ IDM հարթակներ՝ ստարտափի արտադրանքի պատրաստման համար

-անհրաժեշտ հարմարություններն ունեցող միջավայր

-ֆինանսավորում Synergy-ի կողմից

-բիզնեսին վերաբերող բանակցություններ և դասընթացներ

-բարձր որակավորում ունեցող մենթորների թիմ

-կապեր

 

Ինչպիսի՞ աջակցություն կարող են ստանալ տեխնոլոգիական հետազոտություն իրականացնողները․

-գաղափարի իրականացման և նախագծում դրա կիրառման աջակցություն

-ընկերության ֆինանսավորում

-բարձր որակավորում ունեցող մենթորների թիմ

-անհրաժեշտ հարմարություններն ունեցող միջավայր