Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Դավիթ Բաղդասարյան. Սիլիկոնյան Հովտի ներդրողներից գումար ստանալն ահավոր բարդ գործընթաց է
News 01/04/2019 10:58

2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ խոսել է ստարտափում ներդրումներ ներգրավելու բարդ գործընթացի մասին։

«Եթե ուզում ես կառուցել համաշխարհային ընկերություն հարկավոր է ունենալ Top ներդրող։ Իսկ Top ներդրողը հենց այնպես երբեք գումար չի տալիս։ Նրանք տալիս են միայն լավագույներին։

Սիլիկոնյան Հովտի ներդրողներից գումար ստանալն ահավոր բարդ գործընթաց է։ Դու մրցում ես աշխարհի լավագույն ստարտափների հետ ու պետք է ինչ-որ բանով գերազանցես նրանց։

Իմ կյանքում երևի ամենաստրեսային ժամանակահատվածը եղել է 2Hz-ի Seed ռաունդ անելը։ Ամեն օր մերժում էինք ստանում։ Միևնույն ժամանակ ամեն մերժում ուժեղացնում էր մեզ։ Ասում են միջինում պետք է 50 տարբեր VC-ներից մերժում ստանաս, որ գտնես մեկին ով կհավատա քեզ։

Ես ու Արտավազդ Մինասյանն ամենաշատը FundRaising-ի ընթացքում ենք հասկանում 2Hz-ի ապագա ստրատեգիան։ Ոնց որ սուպեր-ինտենսիվ կուրս անցնենք։ Հմտանում ենք, բացերը հասկանում ենք ու զիլ գաղափաներ են գալիս։ Պատկերացրեք ահավոր փորձառու մարդիկ մեկը մյուսի հետևից հանդիպումների ընթացքում challenge անեն ձեր ստրատեգիան։

Պատահել է, որ նույն օրվա ընթացքում մեր պրեզենտացիայում մի քանի անգամ զգայուն փոփոխություններ ենք կատարել, քանի որ VC-ների հետ ամեն հանդիպումից հետո կարևոր բան ենք հասկացել։ Օրինակ 2Hz-ի բիզնես մոդելի ամենամեծ pivot-ը եղել է հենց այսպիսի հանդիպումներից մեկից հետո։

Մի խոսքով, ահագին բան ենք սովորել FundRaising-ի մասին, ու հաճույքով կկիսվենք ՏՏ համայնքի հետ», – գրում է Բաղդասարյանը։