Categories: News

ISTC-ում կվերսկսվի Ծրագրավորման հիմունքներ դասընթացը

Ապրիլի 18-ից ISTC-ում կվերսկսվի Ծրագրավորման հիմունքներ դասընթացը, որը կօգնի ձեռք բերել ծրագրավորման համար անհրաժեշտ գիտելիքները: Այս մեկամսյա դասընթացի շնորհիվ մասնակիցները կծանոթանան ծրագրավորման լեզուներին, կկարողանան ընտրել նրանցից մեկը, շարունակելով արդեն նրա ավելի մանրամասն ուսումնասիրությունը։ Մասնակցության համար պետք չէ ունենալ որևէ նախնական տեխնոլոգիական կրթություն, բացի համակարգչի հետ աշխատելու նվազագույն գիտելիքներից:

Դասընթացավար՝ Նարեկ Եգորյան։

Դասընթացի արժեք՝ 45.000 դրամ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով

Share