Categories: News

Աքսելերատոր #5-ը գրանցում է սկսել կանանց և աղջիկների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ

ISTC-ին հայտարարել է ընդունելություն ապրիլի 2-րդ կեսին սկսվող Աքսելերատոր #5-ին։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող այն կանանց և աղջիկներին, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ և դեռ չունեն համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում իրենց դրսևորելու համար՝ իրականացնելով տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաև օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր:

Հայաստանի մարզերում բնակվող բոլոր կանանց և աղջիկների, ինչպես նաև փախստականների մասնակցությունը խրախուսվում է:

Մասնակցության համար չեն պահանջվում նախնական մասնագիտական գիտելիքներ, քանի որ ծրագիրը նախատեսված է սկսնակների համար:

Ծրագիրը կսկսվի ապրիլի 2-րդ կեսից և կտևվի 20 շաբաթ։ Դասընթացները տեղի են ունենալու շաբաթական 2-3 անգամ ISTC-ում, VTC-ում (Վանաձոր), GTC-ում (Գյումրի),կախված մասնակիցների բնակության վայրից։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ 

Share