Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանում կանցնի Global Innovation Forum-ը
News 04/04/2019 07:55

Հոկտեմբերի 16-18 Երևանում արդեն 2-րդ անգամ կանցնի Global Innovation Forum “Transforming Intelligence”-ը։ Ֆորումի նպատակն է բացահայտել արհեստական բանականության ազդեցությունը գիտության և հասարակության վրա տարբեր անկյուններից՝ գիտական, տեխնոլոգիական և արդյունաբերական։ Այսպիսով, այս տարվա երկու ուղղություններն են լինելու՝ Հասարակությունը և Արհեստական Բանականությունը, Գիտությունը և Արհեստական Բանականությունը։

Այս միջոցառումը կհյուրընկալի առաջատար գիտնականների և պրոֆեսիոնալների, ովքեր կմասնակցեն ակադեմիական դիսկուսսիաներում, դեբատներում և կկիսվեն իրենց փորձով մասնակիցների հետ։

Եթե ցանկանում եք դիմել որպես խոսնակ, անցեք հետևյալ հղումով։

Որպես մասնակից գրանցվելու համար, կարող եք դիմել այստեղ։

Ուսանողների, դասախոսների և հետազոտություններով զբաղվող մասնակիցների համար գործում են հատուկ գնային առաջարկներ, որոնց հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ Global Innovation Forum-ը անց է կացվում «Ավրորա» ֆորումի ընթացքում, որը նոր հարթակ է աշխարհի բոլոր բնակիչների համար, ովքեր ձգտում են լուծել աշխարհի ամենակարևոր խնդիրները, օգտագործելով լավագույն հումանիտար և կրթական պրակտիկաները։