Categories: News

Թումո Երևանը կսկսի աշխատել ամեն օր

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է, որ մայիս ամսից սկսված Թումո Երևանը կաշխատի շաբաթվա բոլոր օրերին։ Այդպիսով, կենտրոնում սովորող ուսանողների թիվը, ավելանալով ևս 5.000 պատանիներով, կհասնի 15.000-ի։

Այս պահին արդեն կենտրոնում սովորող ուսանողները հնարավորություն ունեն փոխել իրենց հիմնական օրը և ժամը շաբաթ/կիրակի, անցնելով հետևյալ հղումով։

Գրանցված նոր 5.000 պատանիները հնարավորություն կունենան հաճախել Թումո արդեն մայիսից։

Իսկ բոլոր այն հետաքրքրված 15-18 պատանիները, ովքեր դեռ չեն սովորել Թումո-յում կկարողանան գրանցվել կենտրոն և առանց սպասելու միանգամից անցնել իրենց դասերին։

Share