Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ամերիկյան համալսարանը հայտարարել է “Data Science” ամառային դպրոցի մասին
News 05/04/2019 08:02

Հուլիսի 1-14-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցնի ամառային դպրոց, որի մասնակիցները կուսումնասիրեն Data Science։ Դպրոցի շրջանակներում նրանք կծանոթանան այն ուղղությունների հետ, որոնք նրանք ուզում են ուսումնասիրել, կիմանան, թե ինչպես է տվյալների վերլուծության գիտությունը ազդում բիզնեսի, գիտության և կառավարման համակարգի վրա, ինչ են անում և ինչ օգուտ են բերում data science-ով զբաղվող մարդիկ։  Ծրագրի ընթացքում կլինեն լեկցիաներ և պրակտիկ դասընթացներ այս ուղղությանը ավելի մոտ ծանոթանալու համար։

Դասընթացներին մասնակցելու համար պետք է ունենալ հիմնական գիտելիքներ գծային հանրահաշվից, հավանականության տեսությունից և վիճակագրությունից։ R, Python, կամ այլnծրագրավորման լեզուների հետ փորձը որպես մեծ առավելություն կդիտվի։ 

Ծրագրին կարող են մասնակցել ինչպես ուսանողներ, այնպես էլ տարբեր մասնագետներ, որոնք աշխատում են տարատեսակ ոլորտներում և համարում են, որ տվյալները իրենց աշխատանքում որոշումներ կայացնելու ամենակարևոր մասն են կազմում։

Մասնակցության արժեքն է.

– ուսանողների համար՝ $250 (~125.000 դրամ)

– մասնագետների համար՝  $350 (~175.000 դրամ)

– միջազգային ուսանողների և մասնագետների համար՝  $450 (~225.000 դրամ)

Նշենք, որ Ամերիկյան համալսարանի ուսանողները կստանան 32% զեղջ (~ 40.000 դրամի չափով), իսկ ավարտած ուսանողները՝ 28% (~ 50,000 դրամի չափով)։

Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։