Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ապրիլի 26-28-ը տեղի կունենա «Startup Boost Weekend Vol5» ստարտափերի ուսանողական մրցույթը
News 05/04/2019 08:49

Ապրիլի 26-28-ը Հայաստանում ֆրանսիական համալասարանում տեղի կունենա «Startup Boost Weekend Vol5» ստարտափերի ուսանողական մրցույթը։

Startup Boost Weekend-ը 54-ժամյա միջոցառում է, միտված ձեռներեցությունը խթանելուն և ուսանողների քաջալերմանը իրենց միջավայրում և ընդհանրապես աշխարհում փոփոխություններ կատարելու գործում:

Առաջին 3 տեղերը գրաված թիմերը կստանան համապատասխանաբար €500, €350 և €200, իրենց մտքի ապագա իրագործման համար։ Նաև նրանք հնարավորություն կստանան մասնակցել EPIC Startup Incubator-ին, ASA Fall 2019 batch-ի հարցազրույցին և կկարողանան անվճար օգտվել մի շարք ծառայություններից՝ 10Web-ի և PCAT Accounting-ի կողմից։

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը: Հետաքրքրված ուսանողները կարող են դիմել մրցույթին հետևյալ հղումով:

Ընտրված մասնակիցները ապրիլի 16-ին և 17-ին կստանան մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակ և հեռախոսազանգ:

Catalyst հիմնադրամը, համագործակցելով Հայաստանում ֆրանսիական համալասարանի հետ, կազմակերպում է Startup Boost Weekend Vol5-ը Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։