Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Արեգ Գևորգյանի հարցազրույցը FuckUp Nights Armenia-ի տարեդարձին
News 05/04/2019 09:06

FuckUp Nights Armenia միջոցառումը արդեն 1 տարի շարունակ անցնում է Հայաստանում։ FuckUp Nights-ի գլխավոր միտքն է պատմել ոչ թե հաջողությունների, այլ ձախողումների մասին։ Առաջին անգամ այն անցել է 2018-ի փետրվարին, իսկ 5 միջոցառումները հյուրընկալել է ոչ միայն Երևանը, այլ նաև Գյումրին։

«Իրա (միջոցառման) բովանդակությունը շատ հետաքրքրիր ու հարազատ էր մեր համար։ Ինքը  սովորեցնում է, որ fail-երը, այսինքն ձախողումները, այդքան էլ վատ բան չեն մեր կյանքում։ Նույնիսկ, դա անհրաժեշտ պայման է հաջողության հասնելու համար, ինչ-որ պահի։ Դա այն է, ինչ մենք սովորեցնում ենք մեր ուսանողներին, ստարտափերին»,- նշեց հարցազրույցում ISTC-ի ղեկավար Արեգ Գևորգյանը, պատմելով այն մասին, թե ինչու են նրանք որոշել հյուրընկալել միջոցառումները ISTC-ում։