2017 թվականից սկսված «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանասավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է GIZ PSD SC-ի և Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամ-ի (EIF) կողմից, հայկական ստարտափերին աջակցում է երկու ձևի գրանտերով՝ ինովացիոն գրանտ (IMG) և գիտատեխնիկական ձեռնարկատիրություն (STEP)։
Այս հոդվածում մենք կպատմենք EU-SMEDA ծրագրի շրջանակներում գրանտ ստացած Smart Electronics ստարտափի մասին։
Smart Electronics ստարտափը ստեղծել է Smart Lock-ը, որի օգնությամբ օգտատերերը կկարողանան տնից հեռու գտնվելով, բացել տան դուռը, օգտվելով իրենց հեռախոսից՝ Bluetooth-ով կամ համացանցի օգնությամբ։
Smart Electronics-ի տնօրեն Արկադի Խիտարովի խոսքերով ստարտափի միտքը առաջացել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC), ԱՄՆ-ից եկած հյուրի հետ զրույցի ժամանակ։
«Մի քանի ամիս աշխատում էինք այս հարցի շուրջ։ Ստեղծեցինք լաբորատոր նախատիպեր, որոնք մեզ թույլ տվեցին համոզվել, որ մենք ունենք արտադրական նախատիպ, որը կարող է մրցել մնացածների հետ»։
Այսօր Smart Lock-ի թիմը բաղկացած է 5 հոգուց, որոնք մասնավորապես ծրագրավորողներ են։ Ստարտափը որպես նպատակ դրել է Եվրամիության շուկայի գրավումը։
Ստարտափը STEP գրանտը ստացել է 2018 թվականի նոյեմբերին։ Արկադին նշում է, որ այն թույլ կտա իրենց թմին մշակել կողպեքի դիզայնը և ստեղծել պրոդուկտի 5 օրինակ։ Իսկ հիմնական դժվարությունը հայկական շուկայում աշխատելու ժամանակ կայանում է նրա փոքր չափերի մեջ։
«Սկզբի համար այն շատ արժեքավոր շուկա է, քանի որ թույլ կտա փորձարկել մեր նոր պրոդուկտը, գտնվելով օգտատերերին մոտ, ինչը իհարկե մի քանի անգամ ավելի հեշտ է, քան եթե մեր հաճախորդները գտնվեին Եվրամիության տարածքում», – հավելում է Արկադին։