News
08/04/2019 09:07
Ապրիլի 13-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Business Support Office-Armenia»-ի տնօրեն Գևորգ Պողոսյանը կանցկացնի սեմինար, որի ընթացքում կպատմի, թե ինչ ծրագրեր և դրամաշնորհներ են առկա ստարտափերի համար և ինչպես դիմել նրանց։
Մուտքն ազատ է։
Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում։
Նշենք, որ մարտի 30-ից ապրիլի 21-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայանում են մի շարք սեմինարներ, որոնց նպատակն է ստարտափ հիմնելու բոլոր գաղտնիքներն և գործիքներն սովորացնելը։