Մայիսի 25-ին Ռուս-հայկական համալսարանում կանցկացվի React Conf Armenia 2019 միջոցառումը։ Այն մեկ վայրում կհավաքի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների ու ընկերությունների՝ Հայաստանից և արտերկրից. կլինեն հյուրեր Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և այլն։
React Conf Armenia 2019-ի ընթացքում կլինեն դասախոսություններ,դասընթացներ և մասնագիտական մրցույթներ։ Կոնֆերանսը մասնակիցների համար մեծ հնարավորություն է ձեռք բերելու նոր գիտելիքներ և գործնական կապեր։
Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկանալու այդ ընկերություններում առկա թափուր աշխատատեղերի մասին ու ստանալու աշխատանքային առաջարկներ։շ
Նշենք, որ React Conf Armenia 2019-ը առաջին React կոնֆերանսն է տարածաշրջանում։
Մասնակցությունը անվճար է։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով` bit.ly/joinReactConfAM։