Դեկտեմբեր, 2021
December 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
PicsArt. VSCO-ի պնդումները անհիմն են
News 08/04/2019 10:13

Նկարներ խմբագրելու համար նախատեսված հավելվածների արտադրող VSCO-ն դատական հայց է հարուցել PicsArt-ի դեմ։

Հայցը վերաբերվում է PicsArt-ի հավելվածում առկա 19 ֆիլտրերին, որոնք ընկերությունը իբրև վերցրել և վերարտադրել է VSCO-ի ֆիլտրերից։

VSCO-ն նշում է, որ իրենց ընկերությունը բավական ժամանակ և ռեսուրսներ է ծախսել այդ ֆիլտրերը ստեղծելու համար, և նրանք ներկայացնում են VSCO-ի մտավոր սեփականությունը։ Ընկերությունը որևէ կոնկրետ գումարի չափ չի նշել, այլ պահանջել է փոխհատուցել այդ 19 ֆիլտրերից ստացած եկամուտը։  

Իր հերթին PicsArt-ը հայտարարությունում նշել է, որ ողջ ուժով պաշտպանելու է իր շահերը անհիմն պնդումներից. «VSCO-ն չի հանդիսանում մեր ուղղակի մրցակիցը, բայց նրանք վտանգ են զգում PicsArt-ի կողմից։ Նրանց պնդումները անհիմն են։ Ցավալի է, որ նրանք այդպիսի կեղծ պահանջներ են ուղղում մեզ»։

Նշենք, որ այս պահին PicsArt-ը ունի 500.000.000+ ներբեռնումներ, մինչդեռ VSCO-ի դեպքում այդ թիվը 50.000.000+ է։