Ապրիլի 6-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Ginosi Apartels & Hotels» ընկերության տնօրեն Կարապետ Գյումջիբաշյանը անցկացրեց սեմինար, որի ընթացքում ներկայացրեց, թե ինչպես կատարել շուկայի հետազոտություն և ներգրավել հաճախորդներ։
Առաջին քննարկման հյուրն էր gHost Services ընկերության տնօրեն Կարեն Նիկողոսյանն էր, ով խոսեց Շիրակի մարզում ՏՏ ընկերություն ստեղծելու հիմնական քայլերի և դժվարությունների մասին։
Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում։
Նշենք, որ մարտի 30-ից ապրիլի 21-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայանում են մի շարք սեմինարներ, որոնց նպատակն է ստարտափ հիմնելու բոլոր գաղտնիքներն և գործիքներն սովորացնելը։