Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
AITC-ում մեկնարկում է JavaScript / TypeScript դասընթացը
News 09/04/2019 10:02

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել JavaScript-ի խորացված գիտելիքներ:

Այսօրվա աշխատաշուկայում JavaScript-ը հանդիսանում է ամենատարածված և պահանջված ծրագրավորման լեզուներից մեկը: Այն ոչ միայն տալիս է հնարավորություն ավելացնելու հզոր փոխազդեցություններ կայքերին, այլ նաև հիմք է հանդիսանում ինչպես լայնորեն կիրառվող գրադարանների (օր՝ jQuery), այնպես էլ framework-ների (ինչպիսիք են՝ AngularJS, ReactJS եւ NodeJS):

Դասընթացը վարելու է Հայկ Աբելյանը՝ փորձառու մասնագետ այս ոլորտում, ով ունի ավելի քան 10 տարվա դասավանդման փորձ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են վեբ ծրագրավորման HTML, CSS գիտելիքներ։ Այն կմեկնարկի մայիսի 4-ից։ Մասնակցության արժեքն է 2 ամսվա համար 96.000 դրամ: Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Նշենք, որ դասընթացի կազմակերպիչներներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը։