Armenia Startup Academy-ի գարնանային ծրագրի ռեզիդենտներն ելույթ կունենան ներդրողների առջև
News 09-04-2019 14:48

Մայիսի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուգյան» դահլիճում տեղի կունենա Armenia Startup Academy-ի՝ 2019 թվականի գարնանային ծրագրի (Batch 4) դեմո օրը։

Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալ գարնանային ծրագրաշարի մասնակից ստարտափների հետ։ Վերջիններս նաև ելույթ կունենան հետաքրքրված ներդրողների, ընկերների և համայնքի առջև։

Յուրաքանչյուր ստարտափ թիմի կհատկացվի պրոդուկտը ներկայացնելու համար անհատական խցիկ։

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։