Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Սիներջիում անցկացվեց Տեխնո Բեթլ մրցույթը
News 10/04/2019 10:30

Այս տարի առաջին անգամ ապրիլի 6-ին կայացավ Սիներջի ընկերության Տեխնո Բեթլ մրցույթը ծրագրավորող ուսանողների միջև։ Մրցույթը թիմային էր։

Չնայած նրան, որ մրցույթն առաջին անգամ էր կազմակերպվել Սիներջիում, այնուամենայնիվ սպասվածից ավելի շատ ուսանողներ էին գրանցվել, որոնցից միայն 60-ը հրավիրվեցին միջոցառմանը։ Իսկ սա խոսում է այն մասին, որ ոլորտի ուսանողները շատ ակտիվ են։

«Մրցույթն առաջին հերթին զվարճանք էր ուսանողների համար։ Շփվեցին նույն ոլորտի խելացի երիտասարդների հետ, կիրառեցին իրենց ալգորիթմական և ծրագրավորման գիտելիքները պրակտիկ միջավայրում, տեսան, թե ինչպես կարելի է նույն խնդիրը տարբեր տեխնոլոգիաներով լուծել, և ամենակարևորը, թիմային աշխատանքի փորձ ձեռք բերեցին», – նշել է Տեխնո Բեթլ միջոցառման տեխնիկական ղեկավար Արտուշ Ղանդիլյանը։

Երկու խնդիրները հաջողությամբ հաղթահարած թիմը հրավիրվել է մասնակցելու Սիներջի ընկերության Հեքըթոնին, որը կկայանա ապրիլի 19-20։