Categories: News

Աքսելերատոր #5 Kids-ը ընդունում է հայտեր

ISTC-ին հայտարարել է ընդունելություն Աքսելերատոր #5-ին։ Աքսելերատոր #5 Kids-ը նախատեսված է 7-14 տարեկան աղջիկների համար, ովքեր ցանկանում են բացահայտել ծրագրավորման աշխարհը` ինտենսիվ պարապմունքների և նպատակային այլ միջոցառումների շնորհիվ:

Ծրագրի ընթացքում CoderDojo Armenia-ի հմուտ մասնագետները երեխաներին կօգնեն ամրապնդել իրենց ծրագրավորման գիտելիքները:

Ծրագիրը կսկսվի ապրիլի 2-րդ կեսից և կտևվի 20 շաբաթ։ Դասընթացները անցնելու են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։ Ամեն մեկում լինելու է 2 ակումբ ըստ աղջիկների տարիքի՝ 7-10 և 11-14 տարեկանների համար։ Ամեն ակումբ աշխատելու է 3 ամիս, իսկ յուրաքանչյուր խմբում լինելու են 15 երեխաներ։ 3 ամիսների ընթացքում մասնակիցները կկարողանան ոչ միայն ծրագրավորել իրենց պրոեկտները, այլ նաև ձեռք կբերեն պրեզենտացիա անելու հմտություններ և հնարավորություն կստանան մրցելու հատուկ կազմակերպված հեքըթոնի ընթացքում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share