Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
RendChain․ դրամաշնորհը օգնեց մեր տեխնոլոգիաների զարգացման հարցում
News 10/04/2019 11:18

2017 թվականից սկսված «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանասավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է GIZ PSD SC-ի և Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամ-ի (EIF) կողմից, հայկական ստարտափերին աջակցում է երկու ձևի գրանտերով՝ ինովացիոն գրանտ (IMG) և գիտատեխնիկական ձեռնարկատիրություն (STEP)։

Այս հոդվածում մենք կպատմենք EU-SMEDA ծրագրի շրջանակներում գրանտ ստացած RendChain ստարտափի մասին։

RendChain ստարտափը մշակել է լուծում, որը ամբողջ աշխարհով համախմբում է համակարգիչները, և փողի դիմաց տրամադրում է հավաքված հզորությունը տարբեր ընկերություններին։

“RendChain-ի տեխնոլոգիան կայանում է հետևյալում․ հաշվարկումների հետ խնդիրները ալգորիթմի օգնությամբ բաժանվում են փոքր մասերի։ Այնուհետև այն ուղարկում է ամեն խնդրի մի մասը աշխարհի տարբեր համակարգիչների վրա։ Ստարտափի թիմը կոդավորում է ողջ գործընթացը շիֆրերի օգնությամբ”, – պարզաբանում է ստարտափի համահիմնադիր Արման Սարգսյանը։

RendChain-ը դրամաշնորհը ստացել է 2018 թվականի նոյեմբերին։

“STEP դրամաշնորհի ներդրումը մեր բիզնեսի մեջ օգնեց մեզ զգալի առաջխաղացում ունենալ մեր տեխնոլոգիաների զարգացման հարցում։ Այն մեզ տրամադրեց անհրաժեշտ սարքավորումները, որպեսզի մենք ավելի շատ կարողանանք կենտրոնանալ պրոդուկտի և նրա վաճառքի վրա”,- նշում է Արմանը։

Ներկա դրությամբ ստարտափը ողղված է ավելի որակի ապահովման վրա, քան քանակի, և թմի յուրաքանչյուր անդամ ներգրավված է տեխնոլոգիայի մշակման պրոցեսսում։

Ստարտափի թիրախային շուկաներն են Եվրամիությունը և Հնդկաստանը։ Արմանը բացատրում է, թե որոնք են լավ և վատ կողմերը Հայաստանում վաղ փուլում գտնվող ստարտափերի համար։

“Էկոսիստեմը ինքն իրեն ստարտափ է, մի քանի մասնակիցներով։ Լավը այն է, որ ոլորտը շատ ճկուն է և արագ հարմարվում է որևէ դրական փոփոխություններին: Բոլորը իրար ճանաչում են, և ամեն նորեկ շատ հեշտ “իր մասին ձայն է հանում”։ Վատն այն է, որ շուկան շատ փոքր է նույնիսկ թեստ անելու համար։ Օրինակ B2B սեկտորում շատ քիչ ձեռնարկություններ կան, որոնց դուք կարող եք դիմել”։

1 տարվա ընթացքում ստարտափը պլանավորում է դառնալ “վիրուսային” և աճել երկրաչափական պրոգրեսսիայի պես, քանի որ նրանց տեխնոլոգիան և բիզնես մոդելը կարող են նրանց թույլ տալ դա անել։