Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Լոռու մարզի ինֆորմատիկայի ուսուցիչները անցել են վերապատրաստման ծրագիր
News 11/04/2019 07:34

Ապրիլի 8-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) երկրորդ անգամ մեկնարկեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպված Լոռու մարզի 14 դպրոցների ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:

Նշենք, որ առաջին խմբի վերապատրաստումը տեղի է ունեցել անցաց տարի փետրվար-մայիս ամիսներին, որին մասնակցել է 14 ուսուցիչ: Ծրագրի ընթացքում ուսուցիչներն ուսումնասիրել են Kodu, Scratch, Python և Web ծրագրավորում (HTML 5):

Վերապատրաստման ծրագիրը կազմվել է հաշվի առնելով VTC-ի դպրոցականների համար դասընթացներ կազմակերպելու եռամյա փորձը, որոնց մասնակցել է ավելի քան 3000 աշակերտ: Ծրագիրն իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների կողմից: