World Summit Awards-ը (WSA) հայտարարել է հայտերի ընդունման մասին։ Հայտերը կարող են իրենցից ներկայացնել ամեն տեսակի թվային կոնտենտ, որը ներկայացված կլինի որպես հավելված, կայք, SMS-ների վրա հիմնված պրոդուկտ, հեռախոսի կամ օնլայն խաղ և ինտերակտիվ այլ պրոդուկտներ։ Որևէ սահմանափակումներ, կապված հարթակի ընտրության հետ, չկան։
Հաղթողների ընտրությունը կատարվելու է հետևյալ կատեգորիաներում՝
– Կառավարություն և քաղաքացիների հետ կապ (ծառայություններ, բաց տվյալներ, ժողովրդավարական մասնակցություն),
– Առողջապահություն և բարեկեցություն (բժշկական օգնություն, սպորտ, ապրելակերպ, առողջություն և բարեկեցություն),
– Կրթություն (գիտելիքներ, գիտություն, հմտություններ, կրթություն),
– Շրջակա միջավայր և կանաչ էներգիա (կլիմա, ռեսուրսներ,գյուղատնտեսություն),
– Մշակույթ և զբոսաշրջություն (մշակութային ժառանգություն, ժամանց, սուբկուլտուրաներ),
– Սմարթ կառավարում և քաղաքաշինություն (շարժականություն, արդյունավետ աշխատանք, կայուն կյանք),
– Բիզնես և կոմերցիա (նորարարական ծառայություններ, անվտանգություն, ֆինանսներ, մարքեթինգ),
– Ներգրավում և զարգացում (տարբերակում, սեռ, արդարություն, մարդու իրավունքներ),
– Հատուկ կատեգորիա երիտասարդ իննովատորների համար (մինչև 26 տարեկան)։
Նշենք, որ WSA-ին մասնակցելու համար պետք է առաջադրված լինել ազգային փորձագետի կողմից: Բաց գրանցում չկա: Այնպես որ, դիմելու համար զանգահարեք (+37411 21-97-97) կամ գրեք ([email protected]) EIF-ի գրասենյակ: EIF-ն պատասխանատու է Հայաստանից մասնակցող հայտերի ընտրության եւ առաջադրման համար:
Հայտերը ընդունվում են մինչև հուլիսի 19-ը։ Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել WSA-ի պաշտոնական կայքը։