Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
World Summit Awards-ը ընդունում է հայտեր
News 12/04/2019 12:20

World Summit Awards-ը (WSA) հայտարարել է հայտերի ընդունման մասին։ Հայտերը կարող են իրենցից ներկայացնել ամեն տեսակի թվային կոնտենտ, որը ներկայացված կլինի որպես հավելված, կայք, SMS-ների վրա հիմնված պրոդուկտ, հեռախոսի կամ օնլայն խաղ և ինտերակտիվ այլ պրոդուկտներ։ Որևէ սահմանափակումներ, կապված հարթակի ընտրության հետ, չկան։

Հաղթողների ընտրությունը կատարվելու է հետևյալ կատեգորիաներում՝

Կառավարություն և քաղաքացիների հետ կապ (ծառայություններ, բաց տվյալներ, ժողովրդավարական մասնակցություն),

Առողջապահություն և բարեկեցություն (բժշկական օգնություն, սպորտ, ապրելակերպ, առողջություն և բարեկեցություն),

Կրթություն (գիտելիքներ, գիտություն, հմտություններ, կրթություն),

Շրջակա միջավայր և կանաչ էներգիա (կլիմա, ռեսուրսներ,գյուղատնտեսություն),

Մշակույթ և զբոսաշրջություն (մշակութային ժառանգություն, ժամանց, սուբկուլտուրաներ),

Սմարթ կառավարում և քաղաքաշինություն (շարժականություն, արդյունավետ աշխատանք, կայուն կյանք),

Բիզնես և կոմերցիա (նորարարական ծառայություններ, անվտանգություն, ֆինանսներ, մարքեթինգ),

Ներգրավում և զարգացում (տարբերակում, սեռ, արդարություն, մարդու իրավունքներ),

– Հատուկ կատեգորիա երիտասարդ իննովատորների համար (մինչև 26 տարեկան)։

Նշենք, որ WSA-ին մասնակցելու համար պետք է առաջադրված լինել ազգային փորձագետի կողմից: Բաց գրանցում չկա: Այնպես որ, դիմելու համար զանգահարեք (+37411 21-97-97)  կամ գրեք ([email protected]) EIF-ի գրասենյակ: EIF-ն պատասխանատու է Հայաստանից մասնակցող հայտերի ընտրության եւ առաջադրման համար:

Հայտերը ընդունվում են մինչև հուլիսի 19-ը։ Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել WSA-ի պաշտոնական կայքը։