Uber-ը պլանավորում է $10 միլիարդ արժեցող IPO անցկացնել
News 12-04-2019 18:10

Uber-ի IPO-ն կարող է դառնալ ամենամեծը 2014 թվականից, երբ Alibaba Group-ը $25 միլիարդի բաժնետոմսեր էր տեղաբաշխել։

Uber-ը (տաքսիներ օնլայն պատվիրելու սերվիս) բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման (IPO) ժամանակ պլանավորում է $10 միլիարդի արժեթղթեր վաճառել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, հղվելով տեղեկացված աղբյուրի վրա, ով ցանկացել է մնալ անոնիմ, տեղեկության գաղտնիության պատճառով, դրա շնորհիվ ընկերության IPO-ն կդառնա ամենամեծը, որը չի եղել 2014-ից սկսած, երբ չինական Alibaba Group-ի վաճառված բաժնետոմսերի գումարը հասել էր $25 միլիարդի։

Uber-ի IPO-ի գրանցումը ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովում (SEC) նախատեսվում է ապրիլի 11-ին, պատմում են գործակալության ներկայացուցիչները։ Ներդրողների հետ հանդիպումների շաբաթը (roadshow) IPO-ի գնահատման համար սկսվելու է ապրիլի 29-ից։ Uber-ի բաժնետոմսերի վաճառքը Նյու Յորքի ֆոնդային բորսայում նախատեսվում է սկսել մայիսի սկզբին: Ըստ տեղեկատվության, այդ ծրագրերը կարող են փոխվել շուկայական պայմանների ազդեցության ներքո:

Լրատվական գործակալությունը նշում է, որ roadshow-ի ժամանակ Uber-ի գլխավոր տնօրեն Դարա Խոսրովշախը (2017 թվականին նա փոխարինել է ընկերության հիմնադիր Տրեվիս Կալանիկին այս պաշտոնում) պետք է համոզի ներդրողներին, որ նա կարողացել է փոխել ընկերության մշակույթը վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած սկանդալներից հետո: Նրանք կապված էին, օրինակ, աշխատակիցներից մեկի նկատմամբ աշխատավայրում սեռական ոտնձգությունների, Uber-ի ինքնակառավարվող ավտոմեքենաներից մեկի վթարի հետ, որի արդյունքում մարդ էր մահացել: Եվ այն հանգամանքի, երբ տեղի էր ունեցել միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսք, որը թաքցվել էր այդ հարցով կարգավորողներից, օգտագործելով անօրինական ծրագրեր, մրցակիցներին լրտեսելու, արտերկրում կաշառք տալու մեղադրանքների համար և այլն:

Uber-ը ակնկալում է, որ IPO-ով ընկերությունը կգնահատվի $90-100 միլիարդ, նշում է Reuters-ը: Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ նախորդ տարվա հոկտեմբերին Goldman Sachs-ը և Morgan Stanley-ին գնահատել էին այն $120 միլիարդ: Հնարավոր գնահատականի վերանայումը տեղի է ունեցել Հյուսիսային Ամերիկայում Uber-ի հիմնական մրցակից՝ Lyft ընկերության կողմից ֆոնդային բորսայում տեղակայվելուց հետո: Նրա բաժնետոմսերը վաճառքների 11 օրվա ընթացքում (մարտի 29-ից մինչև ապրիլի 9-ը) ընկել էին առաջարկված գնից ցածր ($72-ից մինչև $67.44 մեկ բաժնետոմսի համար), իսկ ընկերության գինը նվազել է $24 միլիարդից մինչև $19.3 միլիարդ: