Ապրիլի 13-14 ISTC-ում տեղի ունեցավ “Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն“-ը, որի ընթացքում մասնակիցները պետք է տեխնոլոգիական լուծումներ ներկայացնեին հողային և ջրային ռեսուրսների կառավարման, առողջապահության և սոցիալական ոլորտներում։ Մրցանակային ֆոնդը կազմել է 28.000 ԱՄՆ դոլար, որը բաժանվել է հաղթող թիմերի միջև` տրված լուծումների իրականացման համար:
Գրադիենթ AM թիմը ստացել է միանգամից 2 մրցանակ՝ Հանրային լրագրության ակումբից ($3500) և Արմավիրի զարգացման կենտրոնից ($4000): The Only Team-ը և AgroTech-ը՝ $4000 մրցանակ, իսկ Ad Infinitum և Երևան QA թիմերը ստացել են յուրաքանչյուրը $2500 մրցանակ իրենց պրոյեկտների ռեալիզացիայի համար։
Հիշեցնենք, որ «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»-ը նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ է, որի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության համար նորարար լուծումների մշակմանը: Այն Հանրային լրագրության ակումբի նմանատիպ 6-րդ նախաձեռնությունն է։
Միջոցառման կազամակերպիչներ էին Հանրային լրագրության ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, ISTC – Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, և Արմավիրի զարգացման կենտրոնը։ Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան և Համաշխարհային բանկի աջակցությամբ։