Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոնի» հաղթողները
News 16/04/2019 10:01

Ապրիլի 13-14 ISTC-ում տեղի ունեցավ “Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն-ը, որի ընթացքում մասնակիցները պետք է տեխնոլոգիական լուծումներ ներկայացնեին հողային և ջրային ռեսուրսների կառավարման, առողջապահության և սոցիալական ոլորտներում։ Մրցանակային ֆոնդը կազմել է 28.000 ԱՄՆ դոլար, որը բաժանվել է հաղթող թիմերի միջև` տրված լուծումների իրականացման համար:

Գրադիենթ AM թիմը ստացել է միանգամից 2 մրցանակ՝ Հանրային լրագրության ակումբից ($3500) և Արմավիրի զարգացման կենտրոնից ($4000): The Only Team-ը և AgroTech-ը՝ $4000 մրցանակ, իսկ Ad Infinitum և Երևան QA թիմերը ստացել են յուրաքանչյուրը $2500 մրցանակ իրենց պրոյեկտների ռեալիզացիայի համար։

Հիշեցնենք, որ «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»-ը նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ է, որի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության համար նորարար լուծումների մշակմանը: Այն Հանրային լրագրության ակումբի նմանատիպ 6-րդ նախաձեռնությունն է։

Միջոցառման կազամակերպիչներ էին Հանրային լրագրության ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, ISTC – Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, և Արմավիրի զարգացման կենտրոնը։ Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան և Համաշխարհային բանկի աջակցությամբ։