Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
«Ինչպե՞ս նախագծել նոր ՏՏ պրոդուկտ» սեմինարը GTC-ում
News 16/04/2019 11:11

Ապրիլի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) Global AM-ի հիմնադիր Գևորգ Պողոսյանը կանցկացնի սեմինար, որի ընթացքում կպատմի, թե ինչ գործոններ է պետք հաշվի առնել ՏՏ պրոդուկտ նախագծելիս և ինչպես ղեկավարել տեխնոլոգիական թիմը։

Մուտքն ազատ է։

Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում։

Նշենք, որ մարտի 30-ից ապրիլի 21-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայանում են մի շարք սեմինարներ, որոնց նպատակն է ստարտափ հիմնելու բոլոր գաղտնիքներն և գործիքներն սովորացնելը։