Ապրիլի 10-ին «Workfront»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքս Շութմանը Elite Plaza բիզնես կենտրոնում ունեցավ սեմինար «How Modern Business Gets Work Done» թեմայով և պատմեց աշխատանքի կառավարման, առաջնորդության և այդ ոլորտում իր փորձի մասին։ Հանդիպման ժամանակ նա պատմեց, թե ինչպես կատարել աշխատանքի ճիշտ բաժանում, պահել գործի տեմպը և հաջողությամբ այն իրականացնել։ Հանդիպմանը եկել էին շուրջ 250 մասնակից։
Միջոցառման կազմակերպիչները անակնկալ էին նախատեսել բոլոր ակտիվ մասնակիցների համար։ Շութմանը նրանց համար հատուկ նվեր էր պատրաստել՝ «Done Right: How Tomorrow’s Top Leaders Get Stuff Done» իր գիրքը։ Հանդիպման վերջում մասնակիցները կարող էին «Workfront»-ի գլխավոր գործադիր տնօրենին ոչ ֆորմալ միջավայրում տալ իրենց հետաքրքրող հարցերը և տեղեկանալ ընկերության թափուր հաստիքների մասին, որոնց հետ կարող եք ծանոթանալ, անցնելով հետևյալ հղումով։
Հիշեցնենք, որ Ալեքս Շութմանն ունի ավելի քան 25 տարվա ղեկավարման փորձ մի շարք տեխնոլոգիական ընկերություններում, որոնց թվում են՝ «IBM», «BMC» «Software», «Vignette» ընկերությունները, նաև «Apptio»-ն և «Eloqua»-ն, որոնք աշխատում են SaaS-ի ծրագրով: