Categories: News

Հանդիպում VMware-ի ինժեներական տնօրենի հետ VTC-ում

Ապրիլի 12-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC) հյուրընկալել էր VMware ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանին, ով հանդիպում ունեցավ վանաձորցի ծրագրավորողների, ուսանողների, աշակերտների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվող մարդկանց հետ:

Հանդիպման ընթացքում Խաչիկ Նազարյանը պատմեց VMware ընկերության գործունեության ու ապագա պլանների մասին, և թե ինչպես են ընկերության հայաստանյան գրասենյակում ստեղծում համաշխարհային նշանակության գյուտեր և պրոդուկտներ:

Հանդիպման ընթացքում նա նաև ծանոթացավ VTC-ում գործող ընկերությունների գործունեությանը և ընթացող դասընթացներին:

Share