Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մրցույթ․ Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ
News 17/04/2019 13:31

Ապրիլի 26-ին Մտավոր սեփականության իրավատերերի ակումբում տեղի կունենա «Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» խորագրով մրցույթը։ Լավագույն 10 աշխատանքների հեղինակները 4-5 րոպե ցուցադրությամբ կներկայացնեն իրենց աշխատանքները, ինչի արդյունքում կընտրվի լավագույն եռյակը: Հաղթող եռյակին սպասվում են արժեքավոր մրցանակներ՝ համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն և այլն։

Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝

– լինել ՀՀ քաղաքացի,

– լինել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա),

– ներկայացնել գրավոր աշխատանք (հետազոտություն) մրցույթի թեմաներից մեկով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, ժամը 18։00։ Մասնակցության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Աշխատանքները կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստին:

Ավելի մանրամասն մրցույթի պայմաններին և թեմաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Նշենք, որ մրցույթը կազմակերպել են Intellectual Property Owners Club – Մտավոր սեփականության իրավատերերի ակումբը, ISOC.am և Armenian Union of Operators՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։