Ապրիլի 20-ին Deworkacy-ում տեղի կունենա Fuckup Nights Armenia / Yerevan Vol. 6 միջոցառումը։ FuckUp Nights-ի գլխավոր միտքն է պատմել ոչ թե հաջողությունների, այլ ձախողումների մասին։ Ամեն խոսնակ կունենա 7 րոպե, 10 նկար և 1 ձախողման մասին պատմելու հնարավորություն։
Այս անգամ միջոցառմանը իրենց պատմությունները կպատմեն հայ-ամերիկյան սպորտային մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը, The 99-ի համահիմնադիր Աշոտ Խուդգարյանը, AOByte-ի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը, GRÜV-ի հիմնադիր Արմեն Ռոստոմյանը և Իլարիոն Բեկչյանը։
Մասնկացության համար գրանցումը պարտադիր է։ Դա կարող եք անել հետևյալ հղումով։
Հիշեցնենք, որ միջոցառումների շարքը արդեն 1 տարի շարունակ անցնում է Հայաստանում։ Առաջին անգամ այն անցել է 2018-ի փետրվարին, իսկ 5 միջոցառումները հյուրընկալել է ոչ միայն Երևանը, այլ նաև Գյումրին։