Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀԱՀ-ում կանցնի ձեռնարկատիրության զարգացման տոնավաճառ
News 18/04/2019 10:41

Ապրիլի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Ձեռնարկատիրության զարգացման տոնավաճառը։ Այս միջոցառման ընթացքում երիտասարդ ձեռնարկատերերը կհանդիպեն ձեռնարկատիրության զարգացման փորձագետների և գործարարների հետ, կքննարկեն ձեռնարկատիրական գաղափարներ և կտեղեկանան երիտասարդների համար բիզնես սկսելու կամ զարգացնելու աջակցության առկա հնարավորություններին:

Միջոցառումը բաց է բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ունեն բիզնես գաղափարներ կամ գործող բիզնես և կամ պարզապես ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ:

Կազմակերպիչները խրախուսում են բոլոր երիտասարդների, այդ թվում սիրիահայերի և տեղահանված այլ երիտասարդների մասնակցությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են մասնակցության համար լրացուցիչ աջակցություն ցուցաբերել:

Ձեռնարկատիրության զարգացման տոնավաճառը կկենտրոնանա 5 թեմատիկ ոլորտների շուրջ.

– Տեղեկատվական տեխնոլոգիաներ

– Զբոսաշրջություն

– Գյուղատնտեսություն

– Վերականգնվող էներգիա

– Նորաձևություն և ստեղծագործական ոլորտներ

Յուրաքանչյուր ոլորտում երիտասարդները կկարողանան հանդիպել ձեռնարկատիրության և ոլորտային փորձագետների հետ, ներկայացնել իրենց բիզնես գաղափարները, ստանալ մասնագիտական խորհուրդներ ու ծանոթանալ այն հնարավորություններին, որոնք կարող են նպաստել իրենց ձեռնարկատիրական նպատակներին հասնելուն:

Մասնակիցները

● Հայաստանի ողջ տարածքից 150 երիտասարդ ձեռներեցներ և երիտասարդներ, որոնք հետաքրքրված են ձեռնարկատիրական գործունեությամբ,

● 15-20 փորձագետներ և գործարարներ, որոնք խորհրդատվություն/ուսուցում կանցկացնեն երիտասարդների համար նրանց գաղափարների և արդեն գործող բիզնեսների վերաբերյալ, ինչպես նաև իրենց փորձը կփոխանցեն` ոգեշնչելով մասնակիցներին,

● 10-15 կազմակերպություններ, որոնք կներկայացնեն ձեռնարկատիրական գործունեությանը աջակցելու հնարավորություններ:

Նշենք, որ միջոցառումը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող երկու`  «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ը հանուն երիտասարդների՝ հմտություններ ապագայի համար» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» ծրագրի համագործակցության արդյունք է:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 23-ը։ Մասնակցության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։