Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
IMG-ի դրամաշնորհառու Chessify-ի նոր գործիքը կօգնի YouTube-ում փնտրել շախմատային դիրքերը
News 18/04/2019 11:37

IMG-ի դրամաշնորհառու Chessify-ը ստեղծել է շախմատային աշխարհի համար նորարար գործիք, որի օգնությամբ YouTube-ում հնարավոր կլինի գտնել շախմատային դիրքերը։

Բազմաբնույթ ծառայություններ տրամադրող շախմատային հարթակը, որը բարձրացնում է շախմատում օգտագործվող հնարավորությունները նոր մակարդակի, իր եզակի տախտակի սկանավորման գործիքի, հզոր cloud անալիտիկայի և արհեստական բանականության շնորհիվ, ավելացրել է նոր հնարավորություն, որպեսզի տա շախմատասերներին կատարյալ որոնման արդյունք։

Ինչպես նշում է Chessify-ի համահիմնադիր և տնօրեն Գոռ Վարդանյանը, յուրաքանչյուր շախմատի երկրպագու մի այլ զգացմունքներ է ապրում, երբ հենց խաղի սկզբից կողմերից մեկը սկսում է ճնշել հակառակորդին։

«Որքանո՞վ է մեծ ցանկությունը սկսել խաղը ամեն անգամ նույն ձևով։ Որքա՞ն դժվար է դրա մասին տեղեկություն գտնելը, երբ չգիտես տվյալ վարիացիայի անվանումը։ Եթե դուք լուրջ եք վերաբերվում ձեր զբաղմունքին, ապա կցանկանաք ավելին իմանալ այդ վարիացիաների մասին, մինչև դրանց օգտագործելը։

Այս դեպքում, տեսանյութերը կարող են զվարճալի և գործնական ուղեցույց դառնալ սկզբնախաղի ընտրության հարցում և օգտակար խորհուրդներ տալ, թե ինչպես խաղալ։ YouTube-ում կան մեծ թվով որակյալ շախմատային ալիքներ, որոնք հարյուրավոր տեսանյութեր են տեղադրում խաղային վերլուծություններով, խաղը տարբեր ձևով սկսելու բացատրություններով և դասընթացներով։ Հարցը կայանում է նրանում, թե ինչպես ընտրել դրանցից ամենաօգտակարները և ինչ որոնել, երբ ցանկանում եք գտնել տեսանյութ հենց ձեր ուզած դեբյուտով կամ խաղով»։

Նոր գործիքի օգնությամբ հնարավոր կլինի ընտրել այն շախմատային դիրքը, որի մասին օգտատերը ցանկանում է դիտել տեսանյութ և որոնել այն YouTube-ում:

«Որոնման համակարգը ցույց կտա բոլոր տեսանյութերը, որտեղ կա այդ դիրքը։ Իսկ տեսահոլովակը ընտրելուց հետո, դուք կստանաք հնարավորություն դիտել այն հենց այն վարկյանից, որտեղ կա ձեր նշված դիրքը։ Հետևաբար, եթե դուք կարող եք օգտագործել շախմատային դիրքերը YouTube-ում շախմատային վարիացիաների որոնման համար, ապա այդ վարիացիաները նկարագրելու համար ձեզ ոչ մի բառ էլ հարկավոր չէ», – բացատրում է Գոռ Վարդանյանը:

Նշենք, որ Chessify-ի կողմից հովանավորվող Armenian Eagles թիմը վերջերս նվաճել է Pro Chess League-ի եզրափակիչ տոմսը, որը Սան Ֆրանցիսկոյում անցկացվող տարվա ամենամեծ շախմատային միջոցառումներից մեկն է:

Chessify-ը, որն օգտագործում է Deep Learning-ի վրա հիմնված համակարգչային տեխնոլոգիան, ունի 15 անդամ: Շախմատային պլատֆորմը ամենաշատը օգտագործում են Եվրոպայում (սեսսիաների 40%-ը):